Հոդվածներ

«Ռեալում» զարմացած են Ալաբայի՝ առաջատարին բնորոշ որակներից
21.09.2021
2249 0

Մադրիդի «Ռեալում» շատ գոհ են Դավիդ Ալաբայի բնավորությունից և զարմացած են վերջինիս՝ առաջատարին բնորոշ որակներից։ 

Իսպանական AS-ի փոխանցմամբ,Ալաբայի այդ որակները վճռորոշ դեր խաղացին «Վալենսիայի» դեմ խաղում։ 

«Վալենսիայի» գոլից հետո Ալաբան առաջինն էր, ով սկսեց քաջալերել իր խաղընկերներին և ստպեց բնավորություն ցույց տալ։ 

Նշվում է, որ ակումբի ղեկավարությանը այդ ամենը շատ է զարմացրել։ 

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառային տրանսֆերային պատուահնի ընթացքում։ Նախկինում ավստարիացին հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված