Հոդվածներ

Վարանը պայմանագիր է կնքել Puma-ի հետ
19.02.2021
1602 0

Puma ընկերությունը երկարատև պայմանագիր է կնքել «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի հետ: 

Ժամանակակից ֆուտբոլի ամենաարագավազ ֆւոտբոլիստներից մեկը ներկայացնելու է Ultra խաղակոշիկները:

«Վարանի հետ համագործակցությունը ֆանտաստիկ ձեռքբերում է մեզ համար: Նա 27 տարեկանում անհավանական հաջողությունների է հասել»,- ասել է Puma ընկերության մարկետինգի գծով մասնագետ Յոհան Ադամսոնը:

 «Ուրախ եմ Puma ընտանիքը մասը կազմելու համար: Այս ընկերության ԴՆԹ-ն շատ հոգեհարազատ է ինձ. Puma-ի հետ համագործակցում են համաշխարհային սպորտի մի շարք մեծագույն մարզիկներ»,- հավելել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:  

 Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված