• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հալանդն ընդամենը 11 ճիշտ փոխանցում է կատարել «Ռեալի» դեմ երկու խաղերում միասին

Հոդվածներ

Հալանդն ընդամենը 11 ճիշտ փոխանցում է կատարել «Ռեալի» դեմ երկու խաղերում միասին
18.04.2024
965 0

Էրլինգ Հալանդը որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած երկու խաղերում։

Նորվեգացի հարձակվողն ընդամենը 11 ճիշտ փոխանցում է կատարել երկու խաղերում միասին։

Ողջ ընթացքում նրան կրկնակոխ հետևում էր Անտոնիո Ռյուդիգերը, ով դարձավ դիմակայության գլխավոր հերոսներից մեկը։ Գերմանացի պաշտպանը նաև հստակ իրացրեց հաղթական 11 մետրանոցը։

Արդյունքում «Սերուցքայինները» նվաճեցին ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր, որտեղ մրցակիցը լինելու է Մյունխենի «Բավարիան»։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված