Հոդվածներ

Bild. Այսօր Ալաբան կհայտարարի «Բավարիայից» հեռանալու մասին
16.02.2021
1652 0

Գաղտնիք չէ, որ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է հեռանալ գերմանական ակումբից։ 

Bild-ի փոխանցմամբ, ավստրիացի ֆուտբոլիստը այսօր պաշտոնապես կհայտարարի ամռանը «Բավարիայից» հեռանալու մասին։ 

Մի շարք աղբյուրներ նշում են, որ Ալաբան արդեն բանավոր համաձայնություն ունի «Ռեալի» հետ, և շատ շուտով ակումբը կհայտարարի նրա տրանսֆերի մասին։

Ալաբայի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի քանի ակումբներ, և նրանք փորձ են անում խանգարել «Ռեալին» ու մտափոխել Ալաբային։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված