• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ԱԱԱ․ «Ռեալը» հաղթեց «Բորուսիային» և կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Հոդվածներ

ԱԱԱ․ «Ռեալը» հաղթեց «Բորուսիային» և կիսաեզրափակիչում է (տեսանյութ)
06.07.2025
189 0

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բորուսիա Դորտմունդի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։

«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Գոնսալո Գարսիան (10'), Ֆրան Գարսիան (20') և Կիլիան Մբապեն (90+4')։

«Մեղուների» կազմում դիպուկ էին Մաքսիմիլիան Բեյերը (90+3') և Սերու Գիրասին (90+8', 11–մետրանոց)։

90+5' րոպեին խաղադաշտից հեռացվեց «Արքայական ակումբի» իսպանացի պաշտպան Դին Հաուեսնը։

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի ՊՍԺ–ի հետ, որը ավելի վաղ պայքարից դուրս էր թողել «Բավարիային» (2:0):

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված