Հոդվածներ

Ազարը անհաջող է հանդես եկել «Կաստիլիայի» դեմ ստուգողական խաղում
30.03.2023
2165 0

Էդեն Ազարի մարզավիճակը չի տպավորում «Ռեալի» մարզչական անձնակազմին։

Relevo-ի փոխանցմամբ, երեկ հիմնական թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել «Կաստիլիայի» հետ։ Խաղին մասնակցել է նաև Էդեն Ազարը, որը հանդիպման ընթացքում ֆիզիկապես իրեն այնքան էլ լավ չի զգացել և դժվարությամբ է շրջանցել մրցակիցներին։  Այդ ամենը վատ տպավորություն է թողել «Արքայական» ակումբի մարզչական անձնակազմի վրա։ 

Մյուս կողմից լավ տպավորություն է թողել Կարիմ Բենզեման։ Մարզիչները վստահ են, որ ֆրանսիացին կարող է առաջիկայում իր լավագույն մարզավիճակը ձեռք բերել ու օգնել թիմին մրցաշրջանի կարևորագույն հատվածում։ Նշվում է, որ Կարլո Անչելոտին ընդհանուր առմամբ գոհ է եղել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից։ 

Միջազգային դադարից հետո «Ռեալը» իր առաջիկա հանդիպումն անցկացնելու է կիրակի օրը։ Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակում Անչելոտիի սաները ուժերն են չափելու «Վալյադոլիդի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված