Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսի համար ռասիզմի թեման անչափ կարևոր է»
31.03.2024
585 0

Օրերս՝ Իսպանիա - Բրազիլիա խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վինիսիուս Ջունիորը չկարողացավ զսպել իր արցունքները, երբ անդրադարձ կատարվեց ռասիզմին։ 

Նրան քննադատել էր Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը։

«Մի փոքր տղամարդ եղիր։ Ֆուտբոլը տղամարդկանց համար է։ Նա առաջինն է, ով վիրավորում է մրցակիցներին և հարձակվում նրանց վրա». ասել էր Չիլավերտը ։

«Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ևս անդրադարձ է կատարել այդ ամենին։ 

«Վինիսիուսի համար դա շատ կարևոր թեմա է, և մենք նույնպես պետք է մեծ կարևորություն տանք դրան։ Առանձնահատուկ նշանակություն չունի մեկնաբանելու այն, ինչ խոսում են մարդիկ։ Նրանք այստեղ չեն։ Դա դատարկաբանություն է։ Պետք չէ լուրջ վերաբերվել նմանատիպ խոսակցություններին». նշել է Անչելոտին։ 

Los Merengues, Realmadrid.am   


Ամենակարդացված