Ռոդրիգոյի համար այս ամռանը փակ դռներ չեն լինի «Ռեալում»։
The Athletic-ի տեղեկություններով, բրազիլացու հայրն ու գործակալը դժգոհություն է հայտնել ակումբին՝ ֆուտբոլիստի ստացած խաղաժամանակի վերաբերյալ։ Այդ դժգոհությունները հանգեցրել են նրան, որ «Արքայական» ակումբում որոշել են չխոչընդոտել Ռոդրիգոյին հեռանալ, եթե վերջինս ցանկություն հայտնի։ Թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ևս անհամաձայնություն չի հայտնի։
Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ «Արսենալը» կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։ Վինգերը դուր է գալիս լոնդոնյան ակումբի մարզչական շտաբին։ Նրա տրանսֆերի մասով քննարկումներ եղել են դեռ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսից։
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am