«Սելտայի» դեմ կայանալիք խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Վինիսիուսի հոգեբանական և ֆիզիկական վիճակի մասին։
«Վինին հիանալի տրամադրություն ունի թե՛ անձնական, և թե՛ պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Նա շատ երջանիկ է երևում։ Ցավալի է, որ նա գոլ չխփեց «Օլիմպիակոսի» կամ «Ատլետիկի» դեմ խաղերում, սակայն նրա ժպիտը իսկապես տրամադրում է թիմին։
Անչափ կարևոր է, որ նրա այս տրամադրությունը պահպանվի։ Հուսով եմ, որ «Սելտայի» դեմ խաղում այս զգոցողությունները կօգնեն նրան գոլ խփել». նշել է իսպանացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն