Հոդվածներ

Հայտնի է՝ երբ Մոդրիչը բուժզննում կանցնի «Միլանի» համար
15.06.2025
202 0

Լուկա Մոդրիչը բուժզննում կանցնի «Միլանում» Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Կիսապաշտպանը այս պահին մտադիր է կենտրոնանալ մադրիդյան գրանդում ելույթների վրա։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը կհեռանա «Արքայական ակումբից», քանի որ ավարտվում է պայմանագիրը, ու կողմերը որոշել են չերկարաձգել այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» և Մոդրիչը քննարկում են պայմանագիր «1+1» ձևաչափով՝ տարեկան 3-3,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված