Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է պատրաստվել ԱԱԱ–ին (ֆոտոշարք)
10.06.2025
707 0

«Ռեալ Մադրիդը» ավարտեց շաբաթվա երկրորդ մարզումը։

Խաբի Ալոնսոյի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել Աշխարհի ակումբային առաջնությանը։ «Ռեալ Մադրիդը» կմեկնարկի չորեքշաբթի՝ հունիսի 18-ին, «Ալ Հիլալի» դեմ խաղում Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում (ԵԺ 23:00):

Միլիտաոն, Կարվախալը, Բրահիմը, Վալվերդեն և Ալաբան կատարեցին խմբային մարզման մի մասը։

Մարզումը սկսվեց խաղադաշտում ֆիզիկական աշխատանքով, այնուհետև ֆուտբոլիստները բաժանվեցին ռոնդոների և կատարեցին վարժություններ՝ գնդակից ազատվելու, գնդակի վերահսկման, պրեսինգի և այլն։

Մարզումն ավարտվեց դարպասին կատարվող փոխանցում/հարվածներով։ Ռյուդիգերը, Մենդին, Էնդրիկը և Կամավինգան շարունակում են վերականգնողական գործընթացը։