Հոդվածներ

Մոդրիչ. «Ռեալը» չի խնդրել ինձ հեռանալ հավաքականից»
21.02.2023
1410 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ: 

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգան լավն էր, բայց ես նախապատվությունը տալիս եմ «Դեսիմային»: Անհավանական էր, երբ ես նոր էի եկել, ակումբն ընդամենը 9 անգամ էր հաղթել այս մրցաշարում: Եվ ես տարված էի 10-րդը հաղթելու գաղափարով: Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ հաղթել: Հիանալի կլիներ, որ ես 6-րդ անգամ նվաճեի այս տիտղոսը»:

«Դժվար հանդիպում է սպասվում հիանալի մրցակցի դեմ՝ պատմական մարզադաշտում: «Լիվերպուլը» հիանալի երկրպագուներ ունի, բայց մենք պետք է լավ հանդիպում անցկացնենք հաղթելու համար, կամ, ծայրահեղ դեպքում, դրական արդյունքի հասնենք պատասխան խաղից հետո»:

«Ես ավելի լավն եմ դարձել ԱԱ-ից հետո: Ես սխալվեցի՝ միանգամից սկսելով խաղալ «Ռեալում» անմիջապես մրցաշարի ավարտվելուց հետո:

Ոչինչ չեմ կարող ասել պայմանագիրը երկարաձգելու հարցով, քանի որ դեռ չեմ շփվել ղեկավարության հետ: Ես հանգիստ եմ ու ցանկանում եմ մնալ թիմում, սակայն, ինչ էլ որ պատահի, «Ռեալն» իմ կյանքի ակումբն է:

Այս կյանքում ինձ ոչինչ չի տրվել հենց այնպես և ես ցանկանում եմ «Ռեալում» մնալու հնարավորությունը վաստակել: Ես միշտ անհավանական հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ և դա անփոփոխ է»:

«Ինձ չի անհանգստանում, որ ինչ-որ մեկն ասում է՝ չենք կարող Կրոսի հետ միասին խաղալ»:

«Ես ակումբում եմ գրեթե 11 տարի և պահանջներն ինձանից մաքսիմալ են»:

«Բելինգեմն ու Չուամենին կարևոր դեր են խաղում, նրանց հիանալի ապագա է սպասվում: Նրանք խաղում են իրենց ակումբներում ոչ պատահական և պետք է շարունակեն աշխատել: Իմ պայմանագրի երկարաձգումը կախված չէ Բելինգեմից»:

«Վինիսիուսի հետ թիմն ավելի լավ է խաղում: Ես դեմ եմ ռասիզմի ցանկացած դրսևորման, բայց եթե նման բան տեղի ունենա, ապա ղեկավարությունը պետք է ավելի վճռական խառնվի: Մնացած հարցերում նա ակումբի լիակատար աջակցությունն է վայելում»:

«Աշխարհի առաջնության ավարտից հետո ես որոշեցի ազգային թիմի հետ մասնակցել նաև Ազգերի լիգային: Ինչ կլինի դրանից հետո.....չեմ մտածել: Ես դեռ ոչինչ չեմ որոշել, բայց շարունակում եմ ելույթս Խորվաթիայի հավաքականում, ծայրահեղ դեպքում, Ազգերի լիգայում»:

«Ռեալը» չի խնդրել ինձ հեռանալ հավաքականից, վերջնաժամկետներ սահմանելը ակումբի ոճը չէ: Ազգային հավաքականը ոչ մի կերպ չի ազդում ակումբում իմ ելույթների վրա:

Տարիքիս վերաբերյալ շատ խոսակցություններ կան, բայց ես դեռ առաջվա պես կարծում եմ, որ հավաքականն ու ակումբը կարող են համատեղելի լինել»:

«Ես Անչելոտիի հետ գրազ չեմ եկել իմ արդյունավետության հարցով ինչպես Վալվերդեն: Ես կցանկանայի բարելավվել իմ լավագույն ցուցանիշները: Ես գոհ եմ իմ խաղից, բայց իմ ֆուտբոլը չի փոխվել:

Ես այն ֆուտբոլիստներից չեմ, որ հենց այնպես հարվածում են դարպասին: Ես միշտ հարվածում եմ գոլ խփելու համար, բայց բոլորն ասում են, որ ես պետք է փորձեմ ավելի շատ հարվածել (ծիծաղում է)»:


Ամենակարդացված