Հոդվածներ

Լևանդովսկի. «Ալոնսոյի հետ «Ռեալը» շատ վտանգավոր թիմ է լինելու»
03.06.2025
625 0

Օրերս Mundo deportivo-ին տված հարցազրույցի ընթացքում «Բարսելոնայի» առաջատարներից մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Խաբի Ալոնսոյի նշանակման մասին։

«Ես շատ լավ գիտեմ Ալոնսոյին որպես ֆուտբոլիստ։ Միասին մենք հանդես ենք եկել «Բավարիայում»։ Մենք միշտ միասին էինք մարզվում։ Ես դեռ այն ժամանակ էի հասկացել, որ օրերից մի օր Խաբիին դառնալու է մարզիչ։ Հասկանալի է, որ նա պետք է իր մարզչական ուղին սկսեր ավելի համեստ ակումբներից, բայց նրանից ընդամենը 2-3 տարի պահանջվեց, որպեսզի դառնա աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի գլխավոր մարզիչը։ Եվ ես կարծում եմ, որ նա հիանալի տարբերակ է «Ռեալի» համար ու կարող է օգնել թիմին։ Հնարավոր է, որ նրան որոշ ժամանակ անհրաժեշտ լինի, սակայն նա պատրաստ է գլխավորել «Ռեալը»։  

Մենք պետք է պատրաստվենք «Կլասիկոյին»։ Դա հեշտ չի լինելու, բայց ամեն բան կախված է մեզանից։ Ալոնսոն շատ բան է արել «Ռեալի» համար։ Որպես ֆուտբոլիստ նա ակումբի հետ դարձել է ՉԼ-ի հաղթող։ Խաբին իր մարզչական կարիերայի սկզբնակետում է և կարող է ինչ որ նոր բան բերել այս թիմ ու թիմի հանդերձարան։ Վստահ եմ, որ «Ռեալը» շատ վտանգավոր թիմ է լինելու Ալոնսոյի հետ». նշել է լեհ հարձակվողը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված