Լուկա Մոդրիչը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Միլան» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոն, 39-ամյա կիսապաշտպանը տվել է իր համաձայնությունը։ Ակումբում վստահ են, որ արդեն վաղը կարող են պայմանագիր կնքել Մոդրիչի հետ։ Sky Sport-ի պնդմամբ, ամենաուշը 48 ժամվա ընթացքում կողմերը պայմանագիր են կնքելու։
Ըստ Նիկոլո Սկիրիի, խոսքը գնում է մեկամյա պայմանագրի մասին, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Los Merengues, Realmadrid.am