Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված չէ Բիլբաոյի «Ատլետիկո» հարձակվող Նիկո Ուիլյամսով։
El Chiringuito TV-ի հայտնի հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը հայտարարել է, որ «Ռեալը» երբեք հետաքրքրված չի եղել Ուիլյամսով։ Լուրը մամուլին «վաճառում» է հենց «Աթլետիկը» և խաղացողի շրջապատը։
Իսպանացին «Բարսելոնայի» հիմնական տրանսֆերային թիրախներից մեկն էր, սակայն կատալոնական ակումբը որոշեց այս ամառ նրան չգնել ֆինանսական խնդիրների և հարձակման գծի լավ խաղի պատճառով։
Այս մրցաշրջանում Լա Լիգայում Նիկոն Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում անցկացրել է 29 խաղ, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը կարող է ձեռք բերել «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի 22-ամյա վինգերին: Խաղացողի հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am