Հոդվածներ

Վինիսիուսի հուզիչ հրաժեշտը՝ Մոդրիչին
23.05.2025
384 0

Բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը հուզիչ կերպով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչին, որն ամռանը կհեռանա ակումբից։ 39-ամյա խորվաթ կիսապաշտպանը հայտարարել է, որ կլքի «Ռեալը» 2025 թվականի Աշխարհի ակումբային  առաջնությունից հետո, որը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 13-ը։

Վինիսիուսը սոցիալական ցանցերում գրել է.

«Ինչքան դժվար է հրաժեշտ տալ, Լուկա… Սա տարիներ էին, որոնք անցկացրինք նույն հանդերձարանում՝ լեգենդի կողքին։ Քո պատմությունը Մադրիդում աննախադեպ է՝ 13 մրցաշրջան, 28 տիտղոս, և այս ամենը՝ նրբագեղությամբ, տաղանդով և համեստությամբ, որոնք ինձ սովորեցրին ավելին, քան հազար բառ։ Քո ֆուտբոլը արվեստ էր։ Քո վերաբերմունքը իմ հանդեպ՝ նվեր։ Ես սովորում էի փոխանցումներ անել, ինչպես Մոդրիչը, բայց առավելագույնը սովորեցի քո մշտական առատաձեռնությունից։ Քեզ շատ եմ կարոտելու։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Վարպետ»։

Լուկա Մոդրիչը «Ռեալում» անցկացրել է 590 խաղ, խփել է 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։ Նա դարձել է Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող, Իսպանիայի չորսակի չեմպիոն, երկակի գավաթակիր, ինչպես նաև հինգ անգամ նվաճել է Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթները, և հինգ անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնության գավաթը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված