• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կամավինգայի գործակալ. «Էդուարդոն ցանկանում է խաղալ «Ռեալում» մինչ կարիերայի ավարտը

Հոդվածներ

Կամավինգայի գործակալ. «Էդուարդոն ցանկանում է խաղալ «Ռեալում» մինչ կարիերայի ավարտը
18.04.2023
1805 0

Էդուարդո Կամավինգայի գործակալը նշել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Ռեալում» մինչ իր կարիերայի ավարտը։ 

«Կամավինգան սիրում էր «Ռեալը» և տեղափոխությունը համարում էր լուրջ քայլ։ «Ռեալը» իր հերթին ցանկանում էր նրան իր կազմում տեսնել։ Այնպես, որ ամեն ինչ բավական հեշտ ստացվեց։ Այս ակումբի հետ աշխատելը շատ հեշտ է։ Երբ կողմերի ցանկությունները համընկնում են, ամեն ինչ շատ հեշտ ու արագ է ստացվում։ 

Կգա ժամանակ, երբ մենք ակումբի հետ կքննարկենք նոր պայմանագիրը։ Էդուարդոն ցանկանում է խաղալ «Ռեալում» և կրել այս ակումբի մարզաշապիկը իր ողջ կարիերայի ընթացքում։ Ոչ մի խնդիր չի լինելու։ Մենք նստելու ենք և շատ արագ որոշում ենք ընդունելու։ 

Նրա տեղափոխության մասին լուրերն ուղղակի անհեթեթություններ են։ Էդուարդոն ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում», իսկ ակումբը ցանկանում է նրան իր կազմում տեսնել։ Կամավինգան այս թիմի աստղերից մեկն է լինելու». նշել է ֆուտբոլիստի գործակալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված