Ռաուլը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Կաստիլիայից»։
47-ամյա մարզիչը «Ռեալի» երկրորդ թիմի մարզիչն է արդեն վեց տարի։ 2019/20 մրցաշրջանում նրա գլխավորած թիմը նվաճել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի տիտղոսը։
Ինչպես հայտնում է As-ը, Ալոնսոյի նշանակումը դրդել է Ռաուլին կայացնել հեռանալու որոշումը, քանի որ նա այդպես էլ չստացավ հիմնական թիմը գլխավորելու հնարավորություն։ 2021-ին թիմը նախապատվությունը տվեց Անչելոտիին, իսկ այժմ Ալոնսոյին։
Մարզիչն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբում իրեն մոտ կանգնած մարդկանց։ Նրա հրաժեշտի խաղի տեղի կունենա շաբաթ օրը։
Նշվում է, որ Ռաուլը լավ առաջարկ ունի «Լիդսից», «Վիլյառեալից» և «Շալկեից»։ Գերմանական ակումբը երազում է, որ հենց իսպանացին դառնա նրանց վերադարձի ճարտարապետը։
Ըստ աղբյուրի «Կաստիլիայում» Ռաուլին կփոխարինի Ալվարո Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am