• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան է վաստակելու Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան է վաստակելու Անչելոտին Բրազիլիայի հավաքականում
12.05.2025
176 0

Կարլո Անչելոտին կդառնա հավաքականների մարզիչների թվում ամենաշատ վաստակողներից մեկը։ 

Ըստ Globo Esporte-ի, իտալացին տարեկան մոտ 10 մլն եվրո կվաստակի Բրազիլիայի հավաքականում։ «Ռեալում» նա ստանում էր մոտավորապես նույնքան գումար։ 

Մունդիալ 2026-ում հաղթանակի հասնելու դեպքում Կարլոն ևս 5 մլն եվրո բոնուս կստանա։ 

Հիշեցնենք, որ 65-ամյա մասնագետի՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին հայտարարությունը տարածվեց երեկ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված