Հոդվածներ

«Ռեալի» ղեկավարությունն աջակցում է Զիդանին
08.02.2021
1869 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վայելում է ակումբի ղեկավարության աջակցությունը, չնայած այն հանգամանքին, որ թիմն այս մրցաշրջանում լավ հանդես չի գալիս։

Marca պարբերականի տեղեկություններով, ֆրանսիացի մասնագետը նման հավաստիացում ստացել է «Հուեսկայի» դեմ խաղից հետո (2-1):

Այդ խաղից հետո Զիդանը շփվել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Ակումբում կարծում են, որ միասնականությունն այս դժվար մրցաշրջանի բանալին է առ հաջողություն։

«Ռեալը» ներկայումս զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ վաստակած 43 միավորով։ «Բարսելոնան» նույնպես նույնքան միավոր ունի, սակայն լրացուցիչ գործոններով առավել է։

Լա լիգայի հաջորդ խաղում «Ռեալը» կմրցի «Խետաֆեի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23։55-ին։


Ամենակարդացված