Իտալական «Պիզա» ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է Դավիդե Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։ Կառլո Անչելոտիի որդին համարվում է Ալբերտո Ջիլարդինոյին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը, որի դիրքերն ակումբում չափազանց անկայուն են։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը փնտրում է ոչ ստանդարտ լուծում և պատրաստ է խաղադրույք կատարել մեծ ազգանուն ունեցող երիտասարդ մասնագետի վրա։ Դավիդե Անչելոտին վերջերս ստացել է իր առաջին ինքնուրույն մարզչական փորձը «Բոտաֆոգոյում», որի հետ զբաղեցրել է Բրազիլիայի առաջնության վեցերորդ հորիզոնականը և թիմին դուրս բերել Լիբերտադորեսի գավաթի որակավորման փուլ, ինչից հետո ազատվել է պաշտոնից։
Ավելի վաղ Անչելոտի կրտսերը երկար տարիներ եղել է հոր՝ Կառլո Անչելոտիի մարզչական շտաբի կազմում՝ աշխատելով ՊՍԺ-ում, «Ռեալում», «Բավարիաում», «Նապոլիում»և «Էվերթոնում»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն