• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին Մբապեի վերաբերյալ որոշում կկայացնի «Բարսելոնայի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ

Հոդվածներ

Անչելոտին Մբապեի վերաբերյալ որոշում կկայացնի «Բարսելոնայի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ
26.04.2025
1069 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի  ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչին մասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի հանդիպումից մի քանի ժամ առաջ։

COPE-ի հաղորդմամբ, եթե Մբապեն խաղը սկսի մեկնարկային կազմում, ամենայն հավանականությամբ, Ռոդրիգոն կմնա պահեստայինների նստարանին։ Հարկ է նշել, որ Մբապեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի» դեմ քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ և բաց էր թողել «Ռեալի» վերջին երկու հանդիպումներն Իսպանիայի առաջնությունում։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 50 խաղի, որոնցում խփել է 33 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված