Հոդվածներ

The Athletic. «Ռեալում» չեն բացառում Վինիսիուսի հեռանալը
24.04.2025
1238 0

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկով:

Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ հղում անելով «Ռեալ»-ի աղբյուրին, այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնավոր զրույցներում հասկացնել է տվել, որ իրեն գրավում է Սաուդյան Արաբիայում հանդես գալու հնարավորությունը։

Ավելին՝ «Ռեալի» խաղացողներն ու աշխատակազմը միաձայն նշել են, որ բրազիլացուն արված առաջարկից «հնարավոր չէ հրաժարվել»։ Այդ պատճառով ակումբում կարծում են, որ Վինիսիուսի հեռանալու հավանականությունը բավականին մեծ է։

Fanat, Realmadrid.am