• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուայի անվան ցուցանակը հեռացվել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» տարածքից

Հոդվածներ

Կուրտուայի անվան ցուցանակը հեռացվել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» տարածքից
30.05.2022
2871 0

«Կուրտուա» գրվածքով ցուցանակը հեռացրել են «Վանդա Մետրոպոլիտանոյի» շրջակայքից՝ հաղորդում է Cadena Ser-ը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» կազմում բելգիացի դարպասապահը նվաճել էր «ականջավոր» գավաթը, որից հետո «Ատլետիկոյի» նախագահը հետևյալ արտահայտությունն էր արել.

«Նա, ով ուզում է, որ հեռացվի Կուրտուայի անվան ցուցանակը, թող վերցնի բահն ու փորելով անի դա»:

Հատկանշական է, որ ժամեր անց ցուցանակն անհայտացել է:

Հիշեցնենք, որ  30-ամյա դարպասապահը «Ատլետիկոյի» գույները պաշտպանել է 2011-2014 թվականներին, իսկ «Ռեալում» հանդես  է գալիս 2018 թվականից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված