• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու մի քանի թոփ ակումբներ հետաքրքրված են «Բորուսիայի» պաշտպանի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալն» ու մի քանի թոփ ակումբներ հետաքրքրված են «Բորուսիայի» պաշտպանի ծառայություններով
19.03.2025
994 0

Նիկո Շլոտեբերգի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա պաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել «Լիվերպուլը»։ Ըստ Bild-ի, ֆուտբոլիստին հանդեպ հետաքրքրվածություն ունեն նաև «Արսենալը», «Նյուքասլը», «Ռեալը» և «Բարսելոնան»։

Դորտմունդյան ակումբը իր հերթին ցանկանում է նոր՝ երկարատև պայմանագիր կնքել իր ֆուտբոլիստի հետ։ Նրա գործող պայմանագիրը վավեր է մինչ 2027 թվականը։ Ներկա պահին պաշտպանը տարեկան մոտ 5 մլն եվրո է վաստակում, իսկ նոր պայմանագրի դեպքում այն կարող է կրկնապատկվել։ 

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Նիկոն մասնակցել է 22 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am