Նեյմարը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Բրազիլիայի հավաքականին Արգենտինայի դեմ կայանալիք խաղում։
33-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել էր հավաքական՝ մասնակցելու մարտին 20-ին և 25-ին կայանալիք Կոլումբիայի և Արգենտինայի հավաքականների դեմ խաղերին։
Սակայն վնասվածքի պատճառով «Սանթոսի» ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իր հավաքականին։ Նրա փոխարեն հայտացուցակում տեղ է գտել «Ռեալի» հարձակվող Էնդրիկը։
Բացի այդ, վնասվածքների պատճառով Բրազիլիայի հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը և «Ֆլամենգոյի» պաշտպան Դանիլոն։
Los Merengues, Realmadrid.am