Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում փայլեց Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն՝ ձևակերպելով հեթ-տրիկ:
«Սերուցքայինները» հաղթեցին 3-1 հաշվով ու դուրս եկան հաջորդ փուլ:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղընկերների արձագանքները՝ Մբապեի պերֆոմանսին:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը 1/8 եզրափակիչում կմրցի «Ատլետիկոյի» կամ «Բայերի» հետ:
Fanat, Realmadrid.am