Մադրիդի «Ռեալը» անձնական պայմանագրի հարցում համաձայնության է հասել «Լիվերպուլի» հարձակվող Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի հետ, հաղորդում է AS–ը։
Անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իսպանական գրանդ 90 տոկոսով կայացած իրողություն է։ Այս պահին պակասում է միայն ֆուտբոլիստի ստորագրությունը, որն ըստ արարողակարգի կարող է կատարվել հունվարի 1–ից սկսած։ Տրենտը շարունակում է մերժել մերսիսայդյան ակումբի՝ նոր պայմանագիր կնքելու փորձերը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 22 հանդիպման, աչքի ընկել 5 արդյունավետ գործողությամբ։ Transfermarkt–ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։