Հոդվածներ

Անչելոտի․ «Վաղը դարպասը կպաշտպանի նա»
07.05.2024
3484 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բավարիայի» հետ (08.05.2024, 23:00)։ Առաջին հանդիպումն ավարտվել է 2–2 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղը մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքերը, քանի որ հնարավորություն ունենք ևս մեկ եզրափակիչի ուղեգիր նվաճելու։ Մենք գիտենք, որ կիսաեզրափակիչում հանդես գալը դժվար է, սակայն մենք շատ մոտիվացված ենք։ Ես հավատում եմ մեզ, քանի որ մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Վաղը կարող է ինչ ասես պատահել»։

«Ռեալ Մադրիդն» ու «Բավարիան» շատ նման են։ Մենք հարգում ենք մյունխենցիներին։ Առաջին խաղում նրանք ավելի լավ խաղացին։ Իմ հարաբերությունները «Բավարիայի» հետ առաջվա պես ֆանտաստիկ են, սակայն եթե ակումբի ղեկավարությունը քեզ չի աջակցում, ավելի լավ է ավարտել համագործակցությունը»։

«Ռեալ Մադրիդն» առանց Կրոսի և Մոդրիչի՞, նրանք իրոք գրեթե միասին չեն խաղում, սակայն կարող են դա անել և անում են։ Նրանք առաջվա պես թիմում են և մենք շատ գոհ ենք։ Չենք մտածում առանց Լուկա և Տոնի ապագայի մասին, քանի դեռ նրանք այստեղ են»։

«Վաղը խաղալու է Լունինը։ Կուրտուան շատ լավ հանդես եկավ «Կադիսի» դեմ, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի վերադարձնի լավագույն մարզավիճակը»։

«Դեսիման նվաճելուց անցել է 10 տարի՞, այդ թիմի մի մասը դեռ թիմում է՝ Մոդրիչը, Նաչոն, Կարվախալը, Կրոսը և Լուկաս Վասկեսը, որոնք մեր առաջատարներն են, իսկ երիտասարդները սովորում են նրանցից»։


Ամենակարդացված