• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմն ասել է՝ ինչի շնորհիվ «Ռեալը» կարող է հաղթել «Բարսելոնային»

Հոդվածներ

Բելինգեմն ասել է՝ ինչի շնորհիվ «Ռեալը» կարող է հաղթել «Բարսելոնային»
25.10.2025
927 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հանդես է եկել հայտարարությամբ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ:

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ գոլերն ու հաղթանակները նման խաղերում շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք քեզ հոգեբանորեն և զգացմունքային առումով պատրաստում են մնացած մրցաշրջանին։ Գիտակցությունը, որ կարող ես հաղթել քո գլխավոր մրցակցին չեմպիոնության պայքարում, հավատ է տալիս, որ կարող ես անցկացնել հաջող մրցաշրջան։ Շատ կարևոր է վերահսկել խաղը, պահերը, զգացմունքները և որոշ մանրուքներ, որոնք կարող են վճռորոշ լինել։ Ամենակարևորը՝ ամբողջ 90 րոպեների ընթացքում պահպանել հոգեբանական կայունություն։ Տակտիկապես մենք գիտենք, թե ինչպես են խաղում մրցակիցները և ինչպես ենք ուզում խաղալ ինքներս։ Այդ պատճառով ամենակարևորը՝ լավ վերահսկել մնացած ամեն ինչ՝ նյարդերը, ճնշումը, մթնոլորտը։ Հենց այդ մանրուքներն են, որոնք կարող են որոշել հանդիպման ելքը», — Բելինգհեմի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

Իսպանիայի առաջնության 9 խաղերից հետո «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 24 միավոր, իսկ «Բարսելոնան» երկրորդ տեղում է՝ երկու միավորով հետ մնալով առաջատարից։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված