Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» հանդիպման մրցավարական անձնակազմը
06.05.2024
2222 0

Լեհ Շիմոն Մարչինյակի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ–ի կիսաեզրափակիչի պատասխան՝ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» (08.05.2024 23:00) հանդիպումը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Տյուրպենին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Թոմաս Լիսկևիչն ու Ադամ Կուպսիկը։ Չորրորդ պաշտոնյան կլինի սլովակ Իվան Կրուժլիակը:  VAR-ի վրա նույնպես կաշխատեն լեհերը՝ Թոմաշ Կվիատկովսկին և Բարտոշ Ֆրանկովսկին:

Մարչինյակը սպասարել է «սերուցքայինների» մասնակցությամբ 7 հանդիպում, որում «Ռեալը» հաղթել է 2–ում, պարտվել 3–ում և երկու անգամ ոչ–ոքի խաղացել։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 2–2 հաշվով։


Ամենակարդացված