Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորը դժգոհել է Գոնսալո Գարսիայից
07.01.2026
975 0

Movistar-ի «El Día Después» հաղորդման տեսախցիկները ֆիքսել են Վինիսիուս Ժունիորի դժգոհությունը Խաբի Ալոնսոյին՝ կիրակի օրը «Բետիսի» դեմ կայացած հանդիպման դրվագներից մեկում։

«Բեռնաբեուի» տրիբունաների մի մասի սուլոցները լսելուց և Մարկ Բարտրայի հետ բախումից հետո, որն ավելի թեժացրեց նրա էմոցիաները, Վինիսիուսը դառնորեն գանգատվեց իր մարզչին։ Նա գտնում էր, որ թիմակիցներն իրեն չեն փնտրում խաղադաշտում այնքան, որքան ինքն էր ցանկանում։

Դեպի պահեստայինների նստարանն ուղղված իր բողոքում, և ըստ «El Día Después»-ի իրականացրած շուրթերի ընթերցման, Վինիսիուսը հատուկ մատնանշեց Գոնսալոյին, որը ի վերջո դարձավ խաղի հերոսը՝ հեղինակելով հեթ-տրիկ.

«Այսպես անհնար է, նրանք պետք է փոխանցեն գնդակը։ Այստեղ բոլորը ուզում են շրջանցումներ անել, իսկ հետո ինձ են սուլում։ Ասա՛ Գոնսալոյին, որ պետք է գոնե մի փոխանցում կատարի։ Միշտ չէ, բայց գոնե մեկ հատ»։

Այս դրվագը միակ հրապարակային տարաձայնությունը չէր Վինիսիուսի և Խաբիի միջև՝ այդ կիրակի։ Խաղի մեկ այլ դրվագում՝ նախքան նրա փոխարինվելը, երևում էր, թե ինչպես է մարզիչը տեսանելիորեն լարված բրազիլացու հետ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես էր նա մասնակցում «Բետիսի» գնդակը խաղի մեջ մտցնելու ժամանակ իրականացվող պրեսինգին։ Այս կադրերը ցուցադրել է DAZN-ը։

«Է՜յ, Վինի՛, գնա՛, մարդ եղիր, արի՛: Պրեսինգ արա՛: Այնտեղ, սեղմի՛ր նրանց», – սկսեց գոռալ «Ռեալի» մարզիչը հարձակվողի վրա, որպեսզի վերջինս ջանք գործադրի պաշտպանողական աշխատանքում։

«Մի՛ կանգնիր ու պրեսինգ արա՛: Դե՛, գոնե մեկ անգամ, արի՛», – շարունակում էր գոռալ Խաբին՝ տեխնիկական գոտուց ակտիվ ժեստեր անելով։

Այս զրույցից հազիվ 10 րոպե անց Չաբի Ալոնսոն որոշեց խաղադաշտից հանել Վինիսիուսին և Ռոդրիգոյին՝ նրանց փոխարեն մտցնելով Գյուլերին և Մաստանտուոնոյին։

Փոխարինման պահին, չնայած րոպեներ առաջ տեղի ունեցածին, բրազիլացին և մարզիչը բնականոն կերպով ողջունեցին միմյանց։ Ոչ մի վիճաբանություն կամ ակնհայտ խնդիրների հետք չկար։


Ամենակարդացված