• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դավիդ Վիլյա. «Գոնսալո Գարսիան կարող է կարևոր դեր ունենալ իսպանական ֆուտբոլի համար»

Հոդվածներ

Դավիդ Վիլյա. «Գոնսալո Գարսիան կարող է կարևոր դեր ունենալ իսպանական ֆուտբոլի համար»
08.01.2026
398 0

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան գովեստի խոսքեր է հնչեցրել Գոնսալո Գարսիայի հասցեին։

«Երբ դու երիտասարդ ես, ինչպես Գարսիայի պարագայում, նաև ակադեմիայի սան, հնարավորությունները անսահման չեն լինում և դրանցից յուրաքանչյուրին պետք է պատրաստ լինել։ Գլխավորը հենց այդտեղ է։ Գոնսալոյի ուժեղ կողմերից մեկը հենց դա է։ Նա չի բողոքում, այլ միշտ պատրաստ է իր հնարավորություններին։ Երբ նրան շանս են տալիս, նա օգտվում է դրանցից։ Իսկ նման մոտեցման պարագայում այդ շանսերը գնալով ավելի շատ են լինելու։ Այդպիսին է ֆուտբոլը։ 

Կարծում եմ, որ Գարսիան բազմաֆունկցիոնալ հարձակվող է։ Հնարավոր է, որ առաջին հայացքից նա շատ բարձրահասակ չի երևում ինչպես դասական 9 համար՝ Լյորենտեի կամ Հոլանդի նման, բայց միևնույն ժամանակ նա հիանալի է գործում տուգանային հրապարակում։ Լավ է տարածություններ գտնում և որակյալ եզրափակում գրոհները։ Բացի այդ, նա նաև բավական ճկուն է։   

Ըստ իս, նա շատ լավ հարձակվող է ու կարող է կարևոր դեր ունենալ իսպանական ֆուտբոլի համար». նշել է Վիլյան։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված