• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հաջորդ տարի կարող է փոխվել Իսպանիայի սուպերգավաթի անցկացման ժամկետները

Հոդվածներ

Հաջորդ տարի կարող է փոխվել Իսպանիայի սուպերգավաթի անցկացման ժամկետները
08.01.2026
432 0

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, Իսպանիայում հիմա աշխատանքներ են տարվում, որ հաջորդ տարվանից երկրի սուպերգավաթի խաղարկությունն անցկացվի փետրվար ամսի սկզբին։ 

Այդ առթիվ անցկացվել են բանակցություններ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և մրցաշարին մասնակցող ակումբների միջև։ Բոլոր կողմերը նման տարբերակն ավելի նպատակահարմար են համարում, քանի որ ներկայիս տարբերակի պարագայում ամանորյա արձակուրդները կրճատվում են։ Այժմ մրցաշարն անցկացվում է Սաուդիան Արաբիայում հունվարի առաջին շաբաթում։ 

Հաջորդ տարի այն պլանավորվում է անցկացնել Քաթարում, քանի որ Սաուդիան Արաբիայում ֆետրվարի առաջին հատվածում տեղի է ունենում Ասիայի գավաթի խաղարկությունը։ Ներկա պահին սուպերգավաթի անցկացման աուկցիոնը բաց է։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված