Նիկո Շլոտերբեկը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։
Football Espana-ն՝ հղում անելով Bild-ին, տեղեկացնում է, որ «Բորուսիա Դորտմունդը» մի քանի փուլ բանակցությունների արդյունքում այդպես էլ չի կարողացել համաձայնության հասնել գերմանացի պաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ։ Նիկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը, և «Բորուսիան» կփորձի վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ամռանը, սակայն չեն դիտարկի 50 մլն եվրոյից ցածր առաջարկներ։
Շլոտերբեկը մեծ ուրախությամբ կտեղափոխվի «Ռեալ», և եթե «Սերուցքայինները» որոշեն ձեռք բերել նրան, ապա ֆավորիտ կլինեն նրա համար մղվող պայքարում։ Նշվում է, որ «Արքայական» ակումբը չի ցանկանում Նիկոյի համար մեծ գումարներ ծախսել։
Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն