Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում մրցեց «Ատլետիկոյի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Վալվերդեն (2') և Ռոդրիգոն (55'): Հաշիվը կրճատեց Սյորլոթը (58'), սակայն, բնականաբար, ավելին անել չհաջողվեց։
«Արքայական ակումբը» մրցաշարի եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Բիլբաոյի «Ատլետիկին» (5:0):
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի 11–ին՝ Երևանի ժամանակով 23։00–ին։
Հայերեն