Հոդվածներ

«Ռեալը» պատասխանել է «Լիվերպուլին»
03.01.2026
860 0

Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Defensa Central-ի հաղորդմամբ՝ Մոհամեդ Սալահի գործակալները իրենց հաճախորդին առաջարկել են Մադրիդի «Ռեալին»։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբին առաջարկվել է «Լիվերպուլի» վինգերի վարձակալությունը՝ 12 մլն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը հրաժարվել է այս տարբերակից՝ այն համարելով չափազանց թանկ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 33-ամյա վինգերին կարող է վարձակալել իտալական «Ռոման»։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի հունիսը։ 

Fanat, Realmadrid.am