Հոդվածներ

«Չելսիի» որոշումը հստակ է
06.01.2026
974 0

«Չելսին» հարմար տարբերակ չէ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար։ Այդ մասին X սոցիալական հարթակում հայտնում է լրագրող Մարկոս Բենիտոն։ 

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբը չի կարող բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ ակնկալիքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը բրազիլացի վինգերով և պատրաստ է նրա տեղափոխության համար «Ռեալին» վճարել 160 միլիոն եվրո։

Վինիսիուսի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, քանի որ բրազիլացին շարունակում է պահանջել տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված