Հոդվածներ

Ալաբային լիգայի մեկ տիտղոս է բաժանում ռեկորդից
05.05.2024
1261 0

Դավիդ Ալաբան իր կարիերայում 12-րդ անգամ դարձավ լիգայի չեմպիոն։ 

Նա «Բավարիայի» 10 անգամ կազմում նվաճել է Բունդեսլիգան, և «Ռեալի» կազմում երկու անգամ դարձել Լա Լիգայի հաղթող։

Այդպիսով ավստրիացին մոտեցավ Ռայեն Գիգսի ռեկորդին, ով 13 անգամ տոնել է թոփ-5 լիգայի չեմպիոնություն։ 

Ալաբայի հետ միասին նման ցուցանիշներ են գրանցել նաև Ֆրանսիսկո Խենտոն («Ռեալ»), «Կինգսլի Կոմանը  («Բավարիա», «ՊՍԺ» և «Յուվենթուս»), Թոմաս Մյուլերը («Բավարիա») և Լեո Մեսին («Բարսելոնա» և «ՊՍԺ»)։ 

Ռեկորդակիրը Ռայեն Գիգսն է, որ իր բոլոր 13 չեմպիոնությունները տոնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված