Հոդվածներ

Անչելոտին նշել է իր թիմի լավագույն կողմը
04.05.2024
860 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, թե որն է իր թիմի ուժեղագույն կողմը։

«Այս թիմում ես տեսնում եմ թիմային նվիրվածություն և էգոյի բացակայություն». նշել է իտալացի մասնագետը «Կադիսի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Ողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալի» խաղում նկատելի է եղել, որ ֆուտբոլիստները կարծես խաղադաշտում պայքարում են մեկը մյուսի համար, իսկ նրանք, ովքեր մնում են պահեստայինների նստարանին, մամուլում դժգոհությունների ալիք չեն բարձրացնում։ 

Նոր ֆուտբոլիստները՝ Բելինգեմը, Գյուլերը, շատ արագ են ադապտացվել թիմին ու շատ արագ են կարողացել թիմում ընկերներ գտնել։ 

«Ռեալը» ողջ մրցաշրջանի ընթացքում պատրվել է ընդամենը երկու խաղերում, և այդ երկու խաղերն էլ եղել են «Ատլետիկոյի» դեմ։ 

Թիմը շատ մոտ է Լա լիգայում իր 36-րդ չեմպիոնությանը, իսկ ՉԼ-ում հասել է կիսաեզրափակիչ փուլ։ Կարելի է վստահաբար ասել, որ Կարլո Անչելոտին պինդ թիմ է կարողացել կազմել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված