Հոդվածներ

Todofichajes. «Ատլետիկոն» պատրաստվում է առաջարկով դիմել «Ռեալին»
23.11.2020
4109 0

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մրցաշրջանի ավարտին կլքի թիմը:

Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, որպես Կոստային փոխարինողի մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին:

Նշվում է, որ նման խնդրանքով ակումբի նախագահին է դիմել անձամբ Դիեգո Կոստան:

Միևնույն ժամանակ «սերուցքայինները» պատրաստ են հրաժեշտ տալ 27-ամյա ֆուտբոլիստի՝ համապատասխան առաջարկի դեպքում:

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա լիգայի 2 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված