Հոդվածներ

Բենզեման ժամանել է «Ռեալի» մարզաբազա
02.05.2024
3843 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կարիմ Բենզեման ժամանել է թիմի մարզաբազա:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Ալ-Իթիհադը» համաձայնության է հասել «Արքայական ակումբի» հետ, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը վնասվածքից վերականգնվի «Ռեալի» մարզաբազայում: 

Բենզեման վնասվածքի պատճառով բաց էր թողել արաբական ակումբի վերջին 2 հանդիպումները:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Ռեալից» հեռացել էր ընթացիկ մրցաշրջանի սկզբում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված