• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին ասել է՝ ինչու՞ է Բելինգեմին փոխարինել «Բավարիայի» դեմ խաղում

Հոդվածներ

Անչելոտին ասել է՝ ինչու՞ է Բելինգեմին փոխարինել «Բավարիայի» դեմ խաղում
01.05.2024
2493 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2-2 հաշվով ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումը:

Խաղից հետո «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու է 75-րդ րոպեին փոխարինել Ջուդ Բելինգեմին:

«Բելինգեմն այսօր լավ մարզավիճակում չէր, ինչպես նաև ամբողջ թիմը: 60-րդ րոպեին նրա մոտ մկանային ցավեր սկսեցին, այդ պատճառով էլ ստիպված էի փոխարինել»,- իտալացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված