Հոդվածներ

Տուխել․ «Գնաբրին գոլ կխփի պատասխան խաղում»
01.05.2024
921 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բավարիային»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշիվը։

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Առաջին 15 րոպեին հանդիպումը հրաշալի դասավորվեց, մենք պահեր ունեինք, սակայն հետագայում ամեն ինչ այդքան էլ լավ չընթացավ։ «Ռեալը» մեկ պահ ուներ, որը վերածեց գոլի։ Երկրորդ կեսում մենք հավասարեցրինք հաշիվը և անգամ առաջ անցանք, իսկ հետո կարող էինք նաև երրորդը խփել, սակայն չստացվեց։

Հանդիպման վերջում մրցակիցը հայտնվեց մեր տուգանային հրապարակում, 11–մետրանոց վաստակեց և իրացրեց։ Հանդիպման ելքը կվճռվի «Բեռնաբեուում», ես երկու թիմերի շանսերն էլ գնահատում եմ 50 տոկոս։ Պատասխանխաղում մենք պետք է ավելի ուշադիր լինենք և ավելի լավ պաշտպանվենք»։

«Իմ խոսքերը Գնաբրիի գոլի վերաբերյա՞լ, սա դիմակայության միայն առաջին փուլն էր, երկրորդը մրցակցի ստադիոնում է։ Հենց այնտեղ էլ նա գոլ կխփի»։


Ամենակարդացված