Հոդվածներ

Արդա Գյուլերը նվաճում է մադրիդիստների սրտերը
29.04.2024
620 0

Ջուդ Բելինգեմից բացի, որը 20 տարեկանում արդեն հասցրել է գրավել մադրիդիստների սրտերը, և հիանալի առաջին մրցաշրջան է անցկացնում Լա լիգայում, «Ռեալում» ևս մեկ աստղ կա՝ 19–ամյա Արդա Գյուլերը։

«Անտոետայում» կայացած խաղն առաջինն էր Գյուլերի համար՝ «Ռեալի» մեկնարկային կազմում, Լա լիգայի շրջանակներում։ Թուրք ֆուտբոլիստը արդարացրեց Կառլո Անչելոտիի հույսերը՝ դառնալով խաղի միակ գոլի հեղինակը։

Այն րոպեները, որոնք թուրքին տրամադրել է Անչելոտիին նախքան այս հանդիպումը, նույնպես եղել է արդյունավետ՝ գոլ «Սելտայի» դարպասը, վաստակած 11–մետրանոց և «Օսասունայի» դարպասի համարյա գրավում կենտրոնից։ Իսկ հիմա ևս մեկ գոլ «Ռեալ Սոսիեդադի» դարպասը։

«Ռեալ Մադրիդը» նախընտրում է գնել երիտասարդ տաղանդների։ Գյուլերը լիովին համապատասխանում է ակումբի քաղաքականությանը, սակայն ի տարբերություն մյուսների, նա արագ է աճ գրանցում։ Վինիսիուսին և Ռոդրիգոյին, որոնք հիմա հանդես են գալիս բարձագույն մակարդակում, շատ ժամանակ պահանջվեց։ Գյուլերը չանցավ «Կաստիլյայի» ճանապարհը, նրա աճին միայն վնասվածքները խանգարեցին։ Երբ նա վերականգնվում էր և ռիթմ էր հավաքում, սկսեց հայտնվել Կառլո Անչելոտիի ուշադրության կենտրոնում։ Մարզիչն արդեն հաստատել է, որ Արդան մնալու է «Ռեալում»։

Հիմա, երբ իրավիճակը Լա լիգայում պարզ է և տիտղոսը գրեթե «Ռեալի» գրպանում է, Կառլո Անչելոտին կարող է Գյուլերին ավելի շատ խաղաժամանակ տրամադրել։

Գյուլերը «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո կարողացավ զարմացնել թիմին հանդերձարանում։ «Բոլորը գիտեն, որ Արդան յուրահատուկ ֆուտբոլիստ է, ես շատ ուրախ եմ նրա համար»,– խոստովանել է Ֆրան Գարսիան՝ «Սոսիեդադի» դեմ խաղից հետո։ Նրան գովել էր նաև Լուկա Մոդրիչը՝ «Արդան տաղանդ է, հրաշալի հարված էր»։

Երբ Արդան առաջին անգամ հայտնվել էր Վալդեբեբասում, պարզ էր դարձել, որ նրան պետք է մկանային զանգված հավաքել, քանի որ դեռահասի մարմին ուներ։

«Ես աշխատում եմ իմ ֆիզիկական մարզավիճակի վրա, նաև բնավորությունս եմ շտկում։ Ես հանգիստ եմ և սպասում եմ իմ ժամին։

Կցանկանայի շնորհավորել բոլոր թիմակիցներիս և շնորհակալություն հայտնել մարզչին՝ հնարավորության համար։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում։ Ֆուտբոլիստների խաղամակարդակն այստեղ անհավանական է»,– նշել է Գյուլերը՝ RealmadridTV–ին տված հարցազրույցում։


Ամենակարդացված