• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
27.04.2024
843 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 1–0 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայում չի պարտվում 27–րդ խաղում (21 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Ռեկորդ գրանցելու համար ակումբին մնացել է 3 հանդիպում։

«Ռեալ Մադրիդը» հաղթել է Լա լիգայի վերջին 6 արտագնա խաղերից 5–ում, երբ թիմը խաղացել է ուրբաթ օրը։ Վերջին անգամ «սերուցքայիններն» այդ օրը պարտվել են «Դեպորտիվոյին»՝ 2002 թվականին (0-3):

«Ռեալ Մադրիդը» հաղթել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ վերջին 6 արտագնա խաղերից 3–ում (1 ոչ–ոքի և 2 պարտություն):

Բոլոր 4 դեպքերում, երբ թիմը կարողացել է 84+ միավոր վաստակել Լա լիգայի 33–րդ տուրի արդյունքում, դարձել է չեմպիոն։ «Ռեալի» ակտիվում 84 միավոր կա։

Գյուլերը «Ռեալի» երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (19 տարեկան և 61 օրական), որին հաջողվել է գոլ խփել Լա լիգայում մեկնարկային կազմում ընդգրկվելուց հետո։ Ռեկորդը պատկանում է Ռոդրիգոյին՝ 18 տարեկան և 294 օրական։

Կարվախալը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 7 գոլային գործողության (4 գոլ և 3 ասիստ), ինչը նրա անձնական ռեկորդն է։ 19/20 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 6 գոլի (1 գոլ և 5 ասիստ):

Միլիտաոն «Ռեալի» մեկնարկային կազմում էր 258 օր անց։

Վալվերդեն «Ռեալի» մեկնարկային կազմում չէր հունվարի 27–ից ի վեր։


Ամենակարդացված