• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Իտալական գրանդը հետևում է «Ռեալի» կիսապաշտպանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին

Լուրեր

Իտալական գրանդը հետևում է «Ռեալի» կիսապաշտպանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին
09.04.2024
1559 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կարող է համալրել «Միլանի» շարքերը, հաղորդում է Mundo Deportivo–ն։

Իսպանացին մտադիր է հեռանալ «սերուցքայինների» կազմից, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Իտալական ակումբը հույս ունի շահել տրանսֆերային մրցակցությունը «Բետիսից», «Ատլետիկոյից» և եվրոպական այլ ակումբներից։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։