• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կասիլյաս․ «Նրանք «Ռեալի» հետ մրցակցելու հարցում փոխարինել են «Բավարիային»

Լուրեր

Կասիլյաս․ «Նրանք «Ռեալի» հետ մրցակցելու հարցում փոխարինել են «Բավարիային»
09.04.2024
2424 0

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին՝ ՉԼ–ի քառորդ եզրափակիչից առաջ։

«Մանչեսթեր Սիթին» փոխարինել է «Բավարիային»՝ «Ռեալի» հետ մրցակցելու հարցում։ Երկար ժամանակ մադրիդցիների գլխավոր մրցակիցը մյունխենյան ակումբն էր, սակայն վերջին տարիներին նրանք տեղը զիջել են «Սիթիին»,– Կասիլյասի խոսքը մեջբերում է Relevo–ն։

Հիշեցնենք, որ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 9–ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00–ին։