Լուրեր

RMTV-ն հերթական սկանդալային հոլովակն է թողարկել
09.01.2024
2164 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում կայանալիք «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո» խաղից առաջ, «Արքայական ակումբի» հեռուստաալիքը՝ RMTV-ն հերթական հոլովակն է թողարկել, որտեղ ցուցադրվում են այդ խաղի մրցավարի՝ Ալբերոլ Ռոխոսի կոպիտ սխալները:

Հաղորդավարը հատուկ ընդգծում է. «այս մրցավարի մասնակցությամբ «Ռեալը» միջինում հաղթում է միայն 50 տոկոս խաղերում»: