Լուրեր

«Ռեալի» պաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ
25.12.2025
147 0

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերով։ Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ փարիզցիները պատրաստ են 32-ամյա ֆուտբոլիստին շահավետ պայմանագիր առաջարկել, որպեսզի համոզեն նրան ամռանը հեռանալ մադրիդյան թիմից։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ հանդերձարանում երիտասարդ կազմին անհրաժեշտ է փորձառու առաջնորդ, ինչպիսին կարող է լինել Ռյուդիգերը:

2025/2026 մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է յոթ հանդիպում բոլոր մրցաշարերում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Գերմանացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30–ը։


Ամենակարդացված